Ազգային պարերի վարպետության դասընթաց
Ազգային երիտասարդական համաժողովի երկրորդ օրվա ավարտին մասնակիցները միավորվեցին ազգային պարերի վարպետության դասին մասնակցելու համար։ Վարպետության դասընթացը վերածվեց իսկական տոնի, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները սովորեցին և միասին կատարեցին հայկական ավանդական պարեր։
Այնուհետև մեկնարկեց համերգային ծրագիրը, որն ուղեկցվում էր հայկական տարազների ցուցադրությամբ։ Համաժողովի մասնակիցներն իրենք էին ներկայացնում տարազները՝ մարմնավորելով հայ ժողովրդի բազմաշերտ մշակութային ժառանգությունը։
Այս միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց համաժողովի առանցքային գաղափարը՝ սփյուռքի և Հայաստանի երիտասարդներին միավորել ազգային ինքնության և մշակույթի շուրջ։
Միջոցառումը կազմակերպվել էր Կայթ մշակութային հանգույցի և Տերյան մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ։