Նորություններ

Երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության, ադվոկացիայի և կառավարման գործընթացներում

Օգոստոսի 6-ի` Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի երկրորդ օրվա, «Կայուն և նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության, ադվոկացիայի և կառավարման գործընթացներում» խորագրով քննարկում։

Նիստի ընթացքում բանախոսները կիսվել են իրենց փորձով և անդրադարձ կատարել երիտասարդության ներգրավվածության կարևորությանը հասարակական գործընթացների ակտիվ ձևավորման և քաղաքական որոշումների կայացման մեջ։

Քննարկման բանախոսներն էին Լիբանանի նախագահի գրասենյակում սոցիալական մեդիայի համակարգող Սևակ Հաճեքեանը,Սփյուռքի երիտասարդ դեսպան Ֆրանսիայում, ֆրանսիական մարզերի միջազգային հարաբերությունների և եվրոպական գործերի հարցերով խորհրդական Սիլվա Սահակյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան Չեխիայում, Բռնոյում քաղաքային խորհրդի անդամ Դիանա Խոջայանը և Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն Մարիամ Խալոյանը։

Քննարկումը վարել է լրագրող, հաղորդավարուհի Աստղիկ Սարգսյանը։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/GZpPkEzmmQw?si=AU8jftBuurXuhMb_: